Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ի՞նչ արժե արհեստական բեղմնավորումը Հայաստանում

Ի՞նչ արժե արհեստական բեղմնավորումը Հայաստանում

Սեպտեմբերի 4-ին ողջ աշխարհում նշվեց սեռական առողջության միջազգային օրը: Fertility center մարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանի հավաստմամբ` սեռական առողջության օրը հռչակվել է դեռևս երկու տարի առաջ, Ռուսաստանը միացել է անցյալ տարի.«Հույս ունենք, որ Հայաստանը մյուս տարի ևս կմիանա այս օրվան, քանի որ սեռական առողջությունը կարևոր է ոչ միայն զույգերի համար, այլև ազգի վերարտադրողականության»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անպտղությունից խոսեց նաև հոգեբան Աննա Բադալյանը` հավելելով, որ առհասարակ սեռական դաստիարակությամբ երեխայի հետ հարկավոր է զբաղվել վաղ հասակից, բնականաբար հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները:

Գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հավաստմամբ անպտղության պատճառները հարկավոր չէ փնտրել միայն կնոջ օրգանիզմում, քանի որ թե´ կինը, և թե´ տղամարդը կարող են հիվանդություններ ունենալ հավասարապես.«Սակայն, չգիտես ինչու, բուժումներ ընդունելու ծանրության տակ մշտապես կանայք են ընկնում, բայց պետք է հիշել, որ դա երկուսի խնդիրն է»:

Բժիշկ Համաբարձումյանի հավաստմամբ` ՀՀ-ում տղամարդկանց անպտղության թիվն աճում է։ Mardik.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ հիմնական պատճառը հայկական մենթալիտետն է. «Չգիտես ինչու, տղամարդիկ խուսափում են ժամանակին դիմել բժշկի օգնությանը և հայտնաբերել հիվանդությունը, իսկ երբ կինը խնդիր չի ունենում, տղամարդկանց մեծամասնությունը կտրականապես հրաժարվում է դիմել բժշկի և այդպիսով զարգացնում առկա խնդիրը»:

Խոսելով աբորտներից, բժիշկ Համբարձումյանը նշեց, որ մարզերում վերջինիս թիվն ավելի բարձր է.«Բայց ամոթ է, որ 21-րդ դարում դեռևս աբորտ է արվում, սա ևս սեռական գիտելիքների պակասի հետևանք է»:

Անպտղությունը բուժելու համար սուրագատությունն ամենավեջին տարբերակն է և ՀՀ-ում կազմում է ընդամենը 5 տոկոս, հայտնեց բժիշկ-գինեկոլոգը. «Սուրագատությունը համարվում է ամենավերջին օգնությունը, փառք Աստծո, մինչ սուրագատությանը դիմելը կան բուժման ուրիշ ձևեր, օրինակ` արհեստական բեղմնավորումը»:Էդուրադ Համբարձումյանը նշեց, որ արհեստական բեղմնավորման համար զույգերին անհրաժեշտ է մոտ 3-ից 4 հազար դոլար գումար.«Սա շատ թանկ է և ամեն մեկը չէ, որ կկարողանա վճարել, բայց, ցավոք, ոչ թե բժիշկն է այդքան պահանջում, այլ բուժման պրոցեսը»:

Սկզբնաղբյուր. mardik.am
Լուսանկարը. devki.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ